Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է (տեսանյութ)

Պարսից ծոցի երկրները՝ Կատարը և Սաուդյան Արաբիան, պատվել են ուժեղ ավազամրրիկով,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուրբաթ երեկոյան հանկարծակիորեն ուժեղ տապ է հաստատվել տարածաշրջանում, որը բնորոշ չէ այս ժամանակահատվածի համար, ապա հաջորդել է  ուժեղ քամին:

Քամու հետևանքով ավազի և փոշու հսկայական ամպեր են հայտնվել երկինքում՝ տեսանելիությունը նվազեցնելով մինչև մի քանի մետրի: Փոշին և ավազը պատել են շենքերն ու մեքենաները, ինչպես նաև պատուհանի անցքերից ներթափանցել են տներ:

Նշվում է, որ ավազահողմն իր հետ ցուրտ հոսանքներ է բերել: Կատարի մայրաքաղաք Դոհայում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 16 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Հանգստյան օրերին վատ եղանակային պայմանների պատճառով նվազեցվել է քաղաքացիական և ռազմական ավիացիայի ակտիվությունը: