«76 զինվորի ուղարկել են հանձնված Հադրութ և բոլորը զոհվել են․Երեխեքին կանխամտածված տարել են կոտորելու». զոհված զինվորների ծնողները սարսափելի փաստեր են ներկայացնում (տեսանյութ)

«76 զինվորի ուղարկել են  Հադրութ, այն դեպքում, երբ հոկտեմբերի 5-ից Հադրութում թուրքի դիվերսանտներ կային։ Խաբելով պոստերից հանել ուղարկել են և ոչ-ոք չի դիմավորել էդ զինվորներին։ Բոլորը զոհվել են։ Երեխեքին կանխամտածված տարել են կոտորելու»,- ասաց զոհված զինվորի հայրը։

«Ասենք՝ ուղարկում են, ուղարկողը ճշտե՞լ է, որ օդը ընդհանրապես պաշտպաված չի, լցված է բեսպիլոտնիկներով, ու շրջափակված են։ Հարյուր տոկոսով հասկանալով, որ ուղարկել է մահվան՝ ուղարկել է »,- պատմում են զոհված զինծառայողների հարազատները։

Ծնողները սարսափելի փաստեր են ներկայացնում․ «Պայմանավորվել են մեր երեխաներին հայի ձեռքով վաճառել։ Այլ կերպ հնարավոր չէ մտածել»: