ՀՀ նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում որպես երկրում ստեղծված իրավիճակի լուծում` անդրադարձ էր կատարվել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։