Իշխանությունները և անվտանգության աշխատակիցները թող հիշեն ուկրաինական իշխանությունների և «Բերկուտ»-ի աշխատակիցների ճակատագիրը

Վերջին ժամանակներս ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված անվտանգության աշխատակիցների անթաքույց և ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական «մայդան»-ի ժամանակ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունները:

Լավ կլիներ թե՛ իշխանությունները, և թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը, իսկ եթե ծանոթ չեն խորհուրդ կտամ ծանոթանալ: 

https://www.gazeta.ru/politics/2019/12/31_a_12892838.shtml?fbclid=IwAR0JJyWK2plap3BwTGGDlXAEOvyb0xFEgWReh07ayWpV6pC9oONsASyY5oA

Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան էջից