Մեխակ Արզումանյանն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչներին

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կրած գույքային վնասների գնահատման, տեղահանված արցախցիների խնդիրների, զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների, այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների մասին մի շարք հարցեր:

ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը ներկայացրել է պատերազմի օրերին քաղաքացիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը, խոսել նաև Արցախի փրկարարների կողմից իրականացվող որոնողական աշխատանքների մասին հակիրճ տեղեկատվություն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել հեռավար ձևաչափով և  վերոնշյալ հարցերի և փաստերի առթիվ  տալ պատշաճ քննություն:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻՊԾ քաղպաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետ գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանը, կադրերի բաժնի պետ մայոր Գևորգ Ստեփանյանը: