Փաշինյանը նախագահի նստավայրից գաղտագողի հեռացել է

Նիկոլ Փաշինյանը լքել է նախագահի նստավայրը՝ շրջանցելով Դեմիրճյան փողոցը, որտեղ իրեն էին սպասում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ներկայացուցիչները:

Մինչ այդ ցուցարարներին հաջողվել էր մոտենալ ՀՀ նախագահի նստավայրի տնտեսական դարպասների մոտ, որտեղից նստավայր էր մուտք գործել Նիկոլ Փաշինյանի շարասյունը:

Ցուցարարների ներկայացուցիչներ ՀՅԴ ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը հայտնեցին, որ իրենց հաջողվել է  խնդիրը կատարել, մասնավորապես, թույլ չեն տվել «դավաճանին ազատ տեղաշարժվել Երևանում»:

Նրանք հայտնեցին, որ այսօրվա ակցիան ավարտված են համարում, սակայն շարունակելու են պայքարը մինչև Փաշինյանի հեռացումը: