Հիտլերն իրեն գնդակահարել է 1945-ի ապրիլի 30-ին, Գյորինգն ինքնասպան է եղել 1946-ի հոկտեմբերի 15-ին, նացիստների մնացած առաջնորդները կախվել են նույն օրը. TOGARMA

TOGARMA թելեգրամյան ալիքը գրում է. «Փաշինյանի կուսակցության դեգեներատները, իրենց առաջնորդին հետևելով, կրկնում են, որ կան պատերազմներում պարտված երկրների օրինակներ, որոնք կապիտուլյացիաից հետո զարգացման մեջ մեծ հաջողությունների են հասել: Որպես օրինակ նշվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան և Ճապոնիան:

Նրանց տեղեկացնելու համար հայտնում ենք. Հիտլերը իրեն գնդակահարել է 1945 թ. ապրիլի 30-ին, Գյորինգն ինքնասպան է եղել 1946 թ. հոկտեմբերի 15-ին, նացիստների մյուս առաջնորդները կախվել են նույն օրը: 1948-ի դեկտեմբերի 23-ին Տոկիոյում կախաղան հանվեցին Ճապոնիայի երկու նախկին վարչապետները»: