Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները կվերսկսվեն մարտի 15-ին

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր էլ դադարեցվել են եղանակի պատճառով:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 15-ին:

Հիշեցնենք, որ հրադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է 1499 աճյուն: