ԱԽՔ-ի երազանքները և դառը իրականությունը․ Գագիկ Համբարյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ պետք է ապաշրջափակվեն բոլոր կոմունիկացիաները…

Հետաքրքիր է, սույն քայլիստը իր երազանքներն է բարձրաձայնում, թե՞ իրական գործընթացների մասին է խոսում…

ԱԽՔ Արմենին տեղեկացնեմ, որ պատերազմից անցել է 4 ամիս և որևէ մեկը բացի Մեղրիի միջանցքի ապաշրջափակմանն ուղղված քայլերից և այդ ուղղությամբ ենթակառուցվածքների շինարարությունից և վերանորոգումից որևէ այլ ճանապարհների` Գյումրի-Կարս և Իջևան-Ղազախ երկաթուղիները, Մարգարայից և Գյումրիից դեպի Թուրքիա, ինչպես նաև Իջևան֊Ղազախ մայրուղու բացման և վերանորոգման մասին չի էլ ակնարկում…

Կապիտուլյանտ Նիկոլի ԱԽՔ-ը լավ էլ գիտի, որ Բաքուն չի ապաշրջափակի որևէ այլ կոմունիկացիա, բացի Մեղրիի միջանցքից, որը հենց նրան է ձեռնտու…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։