Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես հայտնում են Մոսկվայից, Հայաստանն ու Ադրբեջանը բարձր են գնահատել տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը:

Հեռախոսազրույցները տեղի են ունեցել մարտի 11-ին և 12-ին:

Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը:

Զրույցներում նաև խոսք է եղել տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին. «Այս համատեքստում դրական գնահատական է տրվել փոխվարչապետերի նախագահությամբ գործող աշխատանքային խմբին»,-հայտնում են Կրեմլից:

Կողմերը նաև խոսել են երկկողմ հարաբերություններում ակտուալ հարցերի մասին: