Իշխանությունը խճճվել է իր ստերի մեջ

«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանն ու «իմքայլականները» ժողովրդին համոզում են, թե Արցախն ու Սյունիքի դիրքերը հանձնելով՝ կասեցրել են պատերազմը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր հայտարարություն է տարածեց՝ փաստելով, որ Զանգեզուրը վտանգի տակ է, թշնամին սպառնում է այն նվաճել։

Սրան զուգահեռ էլ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը օրերս հայտարարեց, թե Սյունիքում անհանգստանալու կարիք չկա, մարզի անվտանգությունը, իբր, լիարժեք ապահովված է։

ՀՀ իշխանություններին չէր խանգարի վերջապես կողմնորոշվել, քանի որ պատերազմի 44 օրվա ստից ու դավաճանությունից հետո  առանց այն էլ ի սպառ կորցրել են հանրային վստահությունը, հիմա էլ շարունակում են նույն ոճով»։