Սա մաֆիային բնորոշ դրսևորում է. փաստաբանը՝ Հայրապետյանների գործով հրապարակված տեսանյութի մասին (տեսանյութ)

Կոնկրետ գործերով ուղղորդումներն իրականացվում են Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդականի և ՀԿԳ քննիչի վերաբերյալ սկանդալային տեսանյութին։

«Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված բնույթ կրող ծանրագույն հանցագործություն։ Սա մաֆիային բնորոշ դրսևորում է։ Ես խոսում եմ այն մաֆիայի մասին, որ անցած տարվա մարտին Նիկոլ Փաշինյանն էր խոսում Ազգային ժողովի ամբիոնից, խոսքն ուղղված էր ինձ՝ որպես մաֆիոզ իրավաբան։ Պարզվեց, թե Հայաստանում ով է մաֆիա ղեկավարում»,- նշեց Մակինյանը։

Հիշեցնենք, որ երեկ սկանդալային տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում է` ինչպես է վարչապետի խորհրդականը Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու դեմ հարուցված քրգործով ցուցումներ տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում