Ինչպե՞ս են ձևավորվել գործակալական ցանցերը Հայաստանում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Արման Մխիթարյանը

Հաղորդման հյուրը խոսեց Արցախյան պատերազմի և պարտության սոցիալ-հոգեբանական հետևանքները և դրա ուղղությամբ պետության գործադրած ոչ համաչափ ջանքերը։ Պետությունը տարբեր աջակցման ծրագրերի մասին է հայտարարում՝ տպավորություն ստեղծելով, թե հոգ է տանում պատերազմից տուժած իր քաղաքացիների, ընտանիքների մասին, մինչդեռ այդ ծրագրերը կամ կյանքի չեն կոչվում, կամ լավագույն դեպքում խիստ սահմանափակ են իրականացվում։ Ամբողջ բեռն ու ծանրությունը մնում է հասարակական կազմակերպությունների, Սփյուռքի մեր հայրենակցների և Հայաստանի սովորական քաղաքացիների վրա։

Ի՞նչ առաքելությամբ է ստեղծվել «Նախնյաց հետքերով» մշակութային հասարակական կազմակերպությունը, ի՞նչ մտահոգությամբ։ Ի՞նչ գործունեություն են իրականացրել Հայաստանում արտասահմանյան կազմակերպությունները, ֆոնդերը։ Արման Մխիթարյանը հավաստեց, որ տարիներ շարունակ դրանք գործակալական ցանցեր են ձևավորել Հայաստանում և հատկապես մարզերում ապազգային քարոզչություն իրականացրել։ Նույն գործին են լծված եղել նաև աղանդները, որոնք երեք տարի առաջ լուրջ աջակցություն ցուցաբերեցին փաշինյանականներին։

Խոսեցինք «HALO Trust» բրիտանական բարեգործական ընկերության մասին, որն Արցախում թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը։

Արման Մխիթարյանի հետ անդրադարձանք նաև տնտեսական կոլապսի հատուկ ծրագրին։ Հյուրի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ Հայաստանն այսօր տնտեսական կոլապսի մեջ է ու ներդրումներ չկան։ Այդպես իշխանությունները հող են նախապատրաստում թուրքական, ադրբեջանական ներդրումների և հասարակության կողմից դրանց նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում