Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է: Ասել է թե՝ երբ գործում է օրենքի «դիկտատուրան», հայի այդ տեսակը, իսկույն ևեթ իշխանությանը նայում է որպես «բռնատիրության», իսկ նրա ղեկավարին՝ «բռնակալի», անկախ նրանից, թե երկիրն ինչպիսի ձեռքբերումներ է ունենում այդ ընթացքում…

Հակառակ դրան, հայի այդ տեսակը, ասես, ողջունում է այն «օրենքի երկիրը», որտեղ քաղաքացին ու իշխանությունը գործում են տարաբևեռ հարթություններում և նրանցից ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է, ասել է թե՝ քաոս: Այս պարագայում ևս նրա համար կարևոր չէ, թե արդյունքում ինչ է ունենում երկիրը…

Հայի այդ տեսակի համար կարևորն ինքն է ու իր սահմանափակ միջավայրը և ոչ այն ՕՐԵՆՔԻ երկիրը, որտեղ իրավունքն ու պարտականությունը հավասարապես ապրում են կողք-կողքի և տարածվում բոլորի վրա…

Հայի այդ տեսակի պատկերացմամբ ժողովրդավարություն ասվածը ոչ թե օրենքով ապրելն է, այլ այնպես, ինչպես թելադրում է սեփական շահը… Արդյունքում, հենց այդպես էլ իշխանության են գալիս պատահականությունները և Երկիրն ունենում է այն, ինչ ունենք այսօր..

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից