Այսօր հեռախոսով հատուկ մեր ԱԱԾ-ի համար խոսելու եմ «Dior»-ի մաշկի խնամքի նոր նյութի մասին

Թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում և Արցախում ակտիվացան արևմտյան լրտեսական ցանցերը։

Արտաքին լրտեսների հետ միասին տեղական նշանակության լրտեսները թուլացրին մեր երկու հայկական պետությունների իմունիտետը։

Հիմա Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որը Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ընթացքում բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Մի տեսակ չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները այդ մասին չեն իմացել։

Կամ՝ Արցախից մնացած փոքր կտորի նախագահը։

Թույլ տալով, որ թուրքին հանձնվի ականապատված տարածքների քարտեզները, դուք թույլ եք տվել, որ թշնամին անարգել անցնի անանցանելի տեղանքներով։

Ի վերջո, ինչ սպասես մի իշխանությունից, որի ԱԱԾ-ն իր ողջ ռեսուրսը օգտագործում է ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքարի, այլ ֆեյք բռնելու համար ու կանացի զուգագուլպաների մասին իմ հեռախոսազրույցները գաղտնալսելով։

Ասեմ, որ այսօր հեռախոսով հատուկ մեր ԱԱԾ-ի համար խոսելու եմ «Dior»-ի մաշկի խնամքի նոր նյութի մասին։

Ինձ գաղտնալսելու համար ընտրեք այն օպերատորին, ում այդ թեման հետաքրքիր է։

Իսկ Հայաստանն ու Արցախը արտաքին ու ներքին շպիոնների պլացդարմ սարքելու համար դեռ պատասխան եք տալու։

 Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջի