Ահա սա է Նիկոլի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության իրական դեմքը

Դե վայելեք, նիկոլազոմբիներ, այդպես էլ չեք հասկանո՞ւմ, որ պղծում ու պղծելու են ձեր երեխաների հոգին

 

Հիշո՞ւմ եք Լանզարոտի կոնվենցիան, որն անցյալ տարի վավերացրեցին «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածները, ավելի որոշակի` ա՛յն «Ազգային ժողով» կոչվածը, որն իր մեծամասնությամբ (իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցություն) Նիկոլի գրպանում է…

Հիշո՞ւմ եք նրանց սիրած սեռական դաստիարակության (իրականում` սեռական այլասերման) վերաբերյալ խոսակցությունները, քննարկումները, բուռն վեճերն ու քննադատությունները: Միևնույն է, Լանզարոտի կոնվենցիան վավերացրեցին, կրթական համակարգում էլ դեռահասների «սեռական դաստիարակությանը» ցրցամ տվեցին դեռ մինչև հիշյալ կոնվենցիայի վավերացումը:

Եթե վերոնշյալը մոռացել եք, գոնե հիշո՞ւմ եք տրանսգենդերի ելույթը «Ազգային ժողով» կոչվածի բարձր ամբիոնից…

Հիշո՞ւմ եք Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» գրքույկը հրատարակած, Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ հիմնադիր, համանախագահ, իր հիմադրած ու ղեկավարած կազմակերպության հետ միասին Հայաստանում լեսբիների, գեյերի, տրանսգենդերների «իրավունքների»‰պաշտպանությամբ ակտիվորեն զբաղվող,  Երևանում «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա» ֆեմինիստական կարգախոսը կամ կոչը հրապարակայնորեն հնչեցրած  Կանադայի և Հայաստանի քաղաքացի, Նիկոլի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ի ելույթը «Ազգային ժողով» կոչվածում: Եթե մոռացել եք, հիշեցնենք.

«Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»,- առանց ամոթի որևէ նշույլի, ասաց   Լարա Ահարոնյանը, որին ձեր սիրելի, ավելի ճիշտ, պաշտելի Նիկոլը «հայկական ավանդական ընտանիքի մայր» ներկայացրեց:

«Թավիշների» օրոք, պարզվում է, փորձում են մեր երեխաներին «սեռական դաստիարակություն» տալ նույնիսկ ֆիզիկայի դասաժամին:

Pastark.am -ի աղբյուրի փոխանցմամբ, երեկ Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի 7բ դասարանի Խաչիկյան ազգանվամբ ֆիզիկայի ուսուցիչն աշակերտներին բացատրելով «նյութի ծավալ, խտություն» հասկացությունները և ներկայացնելով Արքիմեդի հայտնի օրինակը, դասարանում ցուցադրել է ակնհայտ պոռնկագրական բովանդակությամբ տեսանյութ։

«Մենք փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրենի հետ, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեցին,- գրել է Pastark.am ()-ը: Արդյո՞ք ուսուցիչը տեսանյութն աշակերտներին ցուցադրել է տնօրենի գիտությամբ թե նրանից գաղտնի, և ում հրահանգով կամ միջնորդությամբ, կփորձենք պարզել։

Արդյո՞ք տվյալ դպրոցի աշակերտների ծնողները տեղյակ և համաձայն են, որ իրենց երեխաները դպրոց հաճախելով սովորում են ոչ թե ֆիզիկա, այլ դիտում են պոռնկագրական բովանդակությամբ տեսանյութեր, վստահ ենք, որ կբացահայտվի շուտով»։

Կայքն իր «ԱՀԱԶԱՆԳ !!! Պոռնոգրաֆիան արդեն դպրոցու՞մ է» վերտառությամբ հրապարակմանը կցել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածը («Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը»), որի 1-ին մասի նամաձայն, «Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

 

Արթուր Հովհաննիսյան