ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում վերջին զարգացումները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ: Անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի զարգացումներին։ Հանդիպման ու քննարկումների մասին թվիթերում գրառում է կատարել Չավուշօղլուն։

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք մեր հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վերջին զարգացումները:

Այսօր դրվեց Ակույու ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի հիմքը: Թող որ այն լավ ծառայի մեր ազգին:

Նպատակ է դրվել այս տարի զբոսաշրջության ոլորտում հասնել նախահամաճարակային ցուցանիշներին»,- գրել է Չավուշօղլուն։