Նիկոլը սարսափում է գեներալներից

Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանը երեկ ՊՆ-ում շոու էր բեմադրել, որն անվանել էր «ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ խորհրդակցության», որով փորձում էր հասարակությանը համոզել և ապացուցել, որ իր դեմ ստորագրություն դրած 40 գեներալներն իր կողքին են և նա որևէ խնդիր չունի բանակի հետ…

Սակայն Նիկոլի ապիկար սցենարիստները հակառակն ապացուցեցին՝ բացահայտելով, որ ազգադավ Նիկոլը սարսափում է զինվորականներից, որոնց հետ հանդիպման է գնում բավական մեծ քանակությամբ թիկնազորով…

Միայն մեկ լուսանկարում կարելի է տեսնել թիկնազորի 5 աշխատակցի…

Տարրական աննորմալություն է գնալ հատուկ պաշտպանվող շենք՝ ՊՆ՝ հարազատ բանակի բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ու շրջապատված լինել այդ քանակությամբ թիկնապահներով…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից