Իշխանության գործողությունները քրօրենսգրքով պետական դավաճանություն են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը։

Քննարկել ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների օրինականությունը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ծառայությունից ազատելու վարչապետի հրամանի օրինականությանը, մեկնաբանել է, թե նրան այլևս հնարավոր չէ վերականգնել աշխատանքի, անգամ եթե վարչական դատարանը դրական որոշում կայացնի։ Որքանո՞վ են ճիշտ նախարարի պարզաբանումները։

Երկրում ռազմական դրության պայմաններում ԶՈՒ-ն կտրուկ քայլերի գնալու իրավասություն ունի՞, Սահմանադրությունը հնարավորություն տալի՞ս է ռազմական հեղաշրջում իրականացնելու՝ հաշվի առնելով իշխանությունների կողմից պետական դավաճանության մասին բազմաթիվ փաստերը։

Գոհար Մելոյանը խոսեց նաև ընդդիմության՝ Սահմանադրության դրույթները չխախտելու մասին սկզբունքներից, հնարավո՞ր է արդյոք այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, թե լավագույն ելքը արտահերթ ընտրություններն են։ Ի՞նչ տրամադրություններ կան խորհրդարանական ընդդիմության և Հայրենիքի փրկության շարժման շարքերում արտահերթ ընտրությունների հետ կապված։

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին բոլոր կողմերի ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպման, ի՞նչ է քննարկվելու հանդիպման ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում