Ադրբեջանական բռնազավթումը վտանգ է Ռուսաստանի և Իրանի համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ոսկանյանը

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականությանը, Շուշիում ազգայնամոլական դպրոց հիմնելու թուրք-ադրբեջանական նպատակներին, Վարդան Ոսկանյանը շեշտեց․«Շուշիում այդ դպրոց կոչեցյալի հիմնման մասին հայտարարություններն ակնհայտորեն ունեն երկու ուղղվածություն՝ քարոզչական ճնշման տակ պահելու մեզ կամ վախեցնելու, երկրորդ՝ թյուրքականության տարածում Արցախից բռնազավթված տարածքներում, այսինքն լինելու է պանթյուրքականության կենտրոն, որը գործելու է Արցախի սրտում՝ Ստեփանակերտի մերձակայքում, հայատյաց բնակչությամբ և ծայրահեղ պանթյուրքական գաղափարախոսությամբ դաստիարակված, սնուցված բնակչության շրջանում, որը ցավոք սրտի լինելու է Շուշիում, ուստի Շուշիի վերաազատագրումը և ընդհանրապես, Արցախից բռնազավթված տարածքների վերաազատագրումը մեր պետության ու բանակի վերակառուցումից հետո մնալու է մեզ համար հրամայական։

Անդրադարձ է կատարվել նաև Մեղրիի միջանցքի շուրջ տեղի ունեցող քննարկումներին, տարածաշրջանային զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում