Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը վարչապետը կրկին կուղարկի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությունը կրկին պատրաստվում է ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին 24News-ին հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Փաստաթուղթը հիմնավորումներով շուտով կրկին կուղարկենք նախագահին»,-ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: