Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարևոր ընդգծումներ ունի

Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարևոր ընդգծումներ ունի։

  1. Վերջին 3 տարիների ընթացքում հասարակությունը առաջին անգամ է փաստում, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ։
  2. Առաջին անգամ է, որ քաղաքական նախընտրելի հավակնորդների շարքում առաջին տեղը զբաղեցնում է «ոչ մեկ» թեկնածուն։
  3. Իշխող դավադիր ոհմակը այլևս լեգիտիմ չէ և չունի հանրության մեծամասնության սատարումը։
  4. Մայրաքաղաքը էլ ավելի ընդգծված ընդդիմադիր է գործող ոհմակին։
  5. Իշխանությունները մնալու շանս չունեն, իսկ ընդդիմությունը լրջագույն աշխատանք ունի անելու։
  6. Հանրության 1/4-ը իր ընտանիքի ապագան Հայաստանում չի տեսնում։
  7. Գործող ԱԺ-ն և կառավարությունը որպես ինստիտուտներ բացարձակ վարկաբեկված են։
  8. Հայաստանի ամենավստահելի կառույցը մնում է բանակը, որքան էլ վիժվածքը խայտառակ պարտության մեղքը փորձի բարդել զինվորականության վրա։
  9. Տվյալներն արդեն հին են, փետրվարինն են։ Կասկած չկա, որ անվստահությունը վիժվածքների հանդեպ ավելի է ընկել։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից