Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը կուսակցություն է ստեղծել

Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը թիմակիցների հետ կուսակցություն է ստեղծել՝ «Վերածնվող Հայաստան»: Այս մասին նա ասել է 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում՝ նշելով, որ այսօր մեր երկրին անհրաժեշտ է այդ վերածնունդը:

«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց շատ համակիրներ ունենք նաև ամբողջ Հայաստանում: Հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ոնց ենք գնալու երկիրը վերակառուցելու համար»,- ասել է Հակոբյան, ընդծելով, որ Փաշինյանի հեռացման համար պետք է մեծացնել հանրային ճնշումը:

Նա նշել է, թե մոտ ապագայում կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեն կուսակցության աշխատանքները: