Դավաճան Նիկո՛լ, ո՞վ գերությունից ազատեց Մարալին

Երեկ երեկոյան ԶԼՄ-ները տեղեկություն հաղորդեցին, որ ադրբեջանական գերությունից ազատվել և արդեն Բեյրութում է Շուշիում գերեվարված Մարալ Նաջարյանը…

Մարալ  Նաջարյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է ու գերությունից ազատվել է պաշտոնական Բեյրութի ջանքերի շնորհիվ…

Այսինքն, Մարալի պարագայում ևս այլ երկիր է բանակցել Ադրբեջանի հետ, որ գերությունից ազատի Մարալին, որն ադրբեջանցիների ձեռքում էր հայտնվել դավաճան Նիկոլի պատճառով…

Հետաքրքիր է, իսկ Մարալի ազատ արձակման համար ընդդիմադիրների հանրահավաքները չէին խանգարո՞ւմ…

Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցում ՈՉԻՆՉ են…

Դավաճան Նիկոլը չի կարող լուծել գերիների հարցը և եթե Մարալի ազատման պարագայում ջանքեր գործադրեց Բեյրութը, ապա մեր քաղաքացիների պարագայում Մոսկվան է աշխշատանքներ տանում, որին վարչապետի աթոռը զբաղեցնողը մեղադրում է անորակ զենք մատակարարելու մեջ և հակառուսական նոր հիստերիայի ալիք է բարձրացնում Հայաստանում…

Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ դավաճան Նիկոլն ինչո՞ւ իր ֆեյսբուքյան էջում գրառում չարեց Մարալի պահով, ինչպես դա արեց ռուսների ջանքերի շնորհիվ Հայաստան վերադարձված 44 գերիների պահով՝ հանրությանը մանիպուլյացնելով, թե ինքն է այդ գերիներին վերադարձրել…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից