Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ապօրինի հանձնարարում է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ապօրինի հանձնարարում է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել:

«Ես էլ մտածում եմ, թե մեկ այլ քննիչն ինչու է ակնհայտորեն դուրս գալիս քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի շրջանակից. փաստորեն Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել…

Այս հարցը նույնպես Ա.Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործով պարզաբանման կարիք ունի»,- գրել է Մակինյանը և կից հրապարակել իր պատասխանը ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանին:

Նշենք, որ երեկ Մակինյանն անդրադարձել էր 168.am-ի հրապարակած տեսանյութերին և գրել՝ տեսանյութերում երևում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: