Անհետ կորած զինծառայողների որոնումներն իրականացվում են Հադրութի և Վարանդայի ուղղություններով

Արցախի  ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի  և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:

Զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին: