Ներհայաստանյան քաղաքական տարածքի բոլոր դերակատարների պայքարը զուտ Ալիևի 5 միլիարդից բաժին ստանալո՞ւ համար է

Այս պահին նույնիսկ ինձ է ահավոր դժվար վանել այն միտքը, որ ներհայաստանյան քաղաքական տարածքի բոլոր դերակատարների պայքարը զուտ Ալիևի 5 միլիարդից բաժին ստանալու համար է։

Ես գիտակցում եմ, որ այդ միտքը անքնության և էմոցիոնալ լարման հետևանք է, որ անհնարին է այդպես լինի, որ այսպես մտածելը կնշանակի ընդունել պարտությունը և համակերպվել դրա հետ, բայց եթե նույնիսկ իմ պես հակադավադրապաշտ մարդուն են այսպիսի մտքեր այցելում, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ռազմաքաղաքական թեմաներից կիլոմետրերով հեռու գտնվող մեր շատ հայրենակիցների ուղեղներում։

Ու պետք չէ զարմանալ, որ այդ մարդիկ այսօր ոչ ոքի չեն ուզում լսել։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։