«Իկրա-գեյթ» Բեռլինում՝ «ազիրբիժանական աֆյորայի» շուրջ

Հստակ տպավորություն է ստեղծվում, որ երկերեսանի, կեղտոտ, իբրև իսկական քաղաքական մարմնավաճառ (պոռնիկ), անբարոյականությամբ լուրջ հիվանդ Արևմուտքը կանխամտածված լուռ սպասում էր, որ թուրքերը գրավեն Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 70% -ը, որ թուրքերը սկսեն գրավել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերը: Եվ ահա «հանկա՛րծ» որոշել է սկսել «մերկացնել» քուրդ  հրեա Իլյուշ Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմը: Եվ հայ ազգի համար այս անբարենպաստ իրավիճակում Արևմուտքը շտապել է մեզ «ապացուցել», թե որքան «անկաշառ» և «ազնիվ» է նա, ինչպես է նա (Արևմուտքը) «բացահայտում կովկասյան թաթարների խարդախությունը»…

Այլ եզրակացության պարզապես չես հանգում, երբ տեղեկանում ես, որ, օրինակ, հենց հիմա Գերմանիայում բառացիորեն սկսում են գոռգոռալ. մենք բացահայտել ենք «ազիրբիժանական խարդախությունը» (աֆյորա)։ Իսկ ի՞նչն էր ձեզ՝ զտված (ռաֆինացած) գերմանացիներիդ «խանգարում» բացահայտել Իլյուշ Ալիևի ռեժիմի խարդախությունը այն տարիներին, երբ ապշերոնցիները ՁԵԶ ԳՆՈՒՄ էին այն ժամանակ, երբ Արցախը լիովին անկախ հայկական հանրապետություն էր: Գերմանիա, դու ավելի վատն ես, քան թուրքերը, Գերմանիա, դու ո՛չ մի միլիմետր չես տարբերվում Գերմանական կայսրությունից, որն անմիջականորեն օգնել է հրեա դյոմնեներին սպանել հայերին Օսմանյան կայսրությունում 1915-23 թթ.:

Հենց դրա մասին ես սկսում մտածել, երբ տեղեկանում ես, որ Գերմանիայի բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից է զրկել Ակսել Ֆիշերին, որը Քրիստոնեադեմոկրատական ​​միության (ՔԴՄ) իշխող կոալիցիայի անդամ է, որպեսզի ստանա Գերմանիայի քննչական մարմիններին խուզարկություններ կատարելու և ապացույցներ առգրավելու իրավունքը: Մարտի 4-ին ԳԴՀ խորհրդարանի ստորին պալատը միաձայն որոշում է կայացրել՝ հետևելով Մյունխենի գլխավոր դատախազության և Արդարադատության դաշնային նախարարության համապատասխան առաջարկություններին: Ըստ ամենայնի, որոշումը կապված է Ֆիշերի հնարավոր լոբբիստական ​​գործունեության հետ՝ հօգուտ այսպես կոչված «ազիրբիժանի» իշխանությունների, մարտի 5-ին հաղորդել է «Deutsche Welle» -ը (DW): ԶԼՄ-ների խնդրանքով Մյունխենի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ կաշառք ստանալու կասկածանքով հետաքննություն է ընթանում: Ըստ այդ տեղեկատվության, արդեն խուզարկություններ են իրականացվել Բադեն-Վյուրթեմբերգում և Բեռլինում գտնվող վեց օբյեկտների տարածքում, մասնավորապես՝ Բունդեսթագի խորհրդարանական գրասենյակում և Ակսել Ֆիշերի կողմից օգտագործված բնակելի տարածքներում: Գործողությանը ներգրավվել են դատախազության և Գերմանիայի քրեական գործերի դաշնային գրասենյակի 60 աշխատակիցներ: Խուզարկություններին նախորդել էին լայնամասշտաբ քննչական գործողություններ՝ ուղղված Բունդեսթագի նախկին և ներկա պատգամավորների դեմ, որոնք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) գերմանական պատվիրակության կազմում էին: «Նրանք մեղադրվում են, իմիջայլոց, 2008-2016 թթ. Ադրբեջանից գումարներ ստանալու համար բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով Բալթյան բանկերի հաշիվներին»,- նշված է Մյունխենի դատախազության հայտարարության մեջ: Ըստ նրա տվյալների՝ այդ միջոցների ստացումը կապված էր «ազիրբիժանցի» պատգամավորների` բանաձևերի նախագծեր ներկայացնելու և դրանց համար քվեարկելու, ինչպես նաև ԵԽԽՎ-ում տարբեր պաշտոններ զբաղեցնելու պահանջների կատարման հետ:

«Թրանսփերենսի ինթերնեյշենալ»  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (շտաբը Բեռլինում) ողջունել է Իլյուշ Ալիևի ռեժիմի հետ կապված Բունդեսթագում կոռուպցիոն սկանդալի մասշտաբային հետաքննությունը, որում ոչ միայն Ակսել Ֆիշերն էր ներգրավված: «Արդեն մի քանի տարի է, մենք դատական ​​համակարգից և իշխանություններից պահանջում ենք կոնկրետ եզրակացություններ ադրբեջանական աֆյորայի հարցով»,- հայտարարել է «Թրանսփերենսի ինթերնեյշենալի» նախագահ Հարթմութ Բոյմերը: Նա հիշեցրել է, որ 2019-ի մարտին կազմակերպությունը դատական ​​հայց էր ներկայացրել ընդդեմ գերմանացի խորհրդարանականներ Կարին Շտրենցի և Էդուարդ Լինտների՝ մեղադրելով նրանց կաշառք ստանալու մեջ: «Ապշերոնյան խանության» իշխանությունները երկար տարիներ կապեր են հաստատում գերմանացի քաղաքական գործիչների հետ՝ փորձելով բարելավել սեփական իմիջը: Նրանք լոբբիստների ցանց են ստեղծել նախկին Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) Բունդեսթագի անդամ Էդուարդ Լինտների շուրջ: Դրան մասնակցում էր նաև ՔԴՄ-ի պատգամավոր Կարին Շտրենցը: 2020 թվականի հունվարին Շտրենցի և Լինտների կողմից այդ կապակցությամբ օգտագործված տարածքներում կատարվել են խուզարկություններ: 2019-ի մարտին Կարին Շտրենցը տուգանվել է 20 հազար եվրոյով՝ Բաքվից լրացուցիչ եկամուտների մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար: Նրա դեմ կասկածներն ի հայտ են եկել 2017-ին ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ժամանակ: Մասնավորապես, խորհրդարանականի անունը նշվում է 2018-ի ապրիլին լույս տեսած մի խումբ անկախ փորձագետների զեկույցում` Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգի ենթարկելու համար կաշառքների մասին: Այս մեղադրանքների կապակցությամբ 2018-ի սկզբին Շտրենցը չէր առաջադրվել ԵԽԽՎ-ում: Շտրենցի հետ կապված դրվագը միայն «Խավիարային դիվանագիտություն» խորագրով խոշոր զեկույցի մի մասն էր, որը վերաբերում էր Իլյուշ Ալիևի ռեժիմի լոբբիստական ​​գործունեությանը, ինչը մեծ կոռուպցիոն սկանդալ է առաջացրել ԵԽ-ում: Փաստաթղթում նշվում էր, որ Բաքուն կաշառում էր ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի զեկուցողներին, ովքեր վերահսկում էին Ալիևի ռեժիմի ստանձնած պարտավորությունների կատարումը ԵԽ-ին անդամակցելիս: Բազմաթիվ նվերներ օգտագործվել են որպես կաշառք, այդ թվում՝ խավիար, գորգեր, թանկարժեք ալկոհոլ և զարդեր:

Կովկասյան թաթարները քաղաքական գործիչներին, պատգամավորներին և այլոց կաշառելու համար գումար էին ծախսում ոչ միայն Գերմանիայում: Ի՞նչ է ուզում ապացուցել Բեռլինը այժմ` վերականգնելով «ազիրբիժանական աֆյորայի»՝ իսկ իրականում՝ կոռուպցիոն հանցագործության շուրջ հուզմունքը: Արդյո՞ք «ԵՄ լոկոմոտիվը» իրոք նպատակ ունի հրապուրել մեզ՝ հայերիս, դեպի Արևմուտք: Արևմուտք, Գերմանիա՝ երթացեք-գնացեք ոտքով անտառ: «Խավիար-դարպաս» («Իկրա-գեյթ») առանց «ապշերոնյան խանության» պատժի (ԵՄ կողմից) և Արցախի անկախության ճանաչման, առանց Թուրքիայի դեմ գործողությունների ու քայլերի՝ դա իսկական հայերին պետք չէ, ինքներդ աշխատեք-տանջվեք ձեր «ազիրբիժանական սկանդալով»:

Սերգեյ Շաքարյանց