Ակնհայտ է, թե Փաշինյանն ում պրոյեկտն է. Դավիթ Սահակյանց

«Իրական վտանգները տեսնելու խնդիր կա, մարդիկ իրոք չեն տեսնում այն վտանգները, որոնք այսօր կան պետության առաջ»,-ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողներին հետ զրույցում ասաց  ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով այն փաստին, որ հասարակության մեծ մասը չի արձագանքում երկրում տիրող իրավիճակին:

«Ակնհայտ է, թե Նիկոլ Փաշինյանն ում պրոյեկտն է, ես համոզված եմ, որ դա  գլոբալիստական և թուրք-ադրբեջանական պրոյեկտ է»,- ասաց նա, հավելելով, որ ինքն այդ մասին վաղուց է խոսել՝ այն ժամանակ, երբ Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը դեռ չէր երևում:

Ռեժիսորը գտնում է, որ բանակը և ժողովուրդը պետք է միանան և դուրս գան պայքարի այն պրոյեկտի դեմ:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հանրային աջակցություն ունի Նիկոլ Փաշինյանը, Սահակյանցը նշեց․ «Մարտի մեկի ցույցը ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականութունից։ Դա շատ փոքր տոկոս է կազմում»։