Շատերը վախենում են «բոբոներից»՝ նախկիններից, չնայած հիմա նստած է ամենամեծ բոբոն. Հարություն Արզումանյան

«Հայրենիքն է վտանգված:  Հայրենիքն ինձ համար միայն այն բակը չէ կամ այն տունը, որտեղ ես ապրում եմ, ինչպես շատերն են մտածում: Հայրենիքն ինձ համար ամբողջ հայրենիքն է»,- ԱԺ դիմաց՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Նա ընդգծեց՝ եթե վտանգված է Արցախը, արդեն վտանգված է  Սյունիքը, եթե վտանգված է Սյունիքը, ապա վտանգված է Վայքն ու ողջ Հայաստանը:

Դիրիժորն ասաց, որ նախկիններին քննադատելու ուղղությամբ մեծ պրոպագանդա է տարվել՝ քողարկված, բացահայտ, ֆինանսավորված, դրա համար շատերը վախենում են  «բոբոներից»՝ նախկիններից. «Չնայած հիմա, իհարկե, նստած է ամենամեծ բոբոն, ոչ մի բան չանելու դեպքում՝ բոլորիս կուտի: Դրա դեմ հակապրոպագանդա է պետք, դրա դեմ պետք են գիտակցված քայլեր»: