Հայոց բանակում եղել են, կան ու կլինեն հայրենիքին անմնացորդ նվիրված, սպայի պատիվը հարգող, սեփական խոսքի տեր գեներալներ ու սպաներ

Քիչ առաջ գրել էի, որ բացառված է, որ մարտական գեներալը, սպայի պատիվը անարգելով ենթարկվի Արցախը հանձնած, երկիրը անտերության մատնած կապիտուլյանտի անօրինական պահանջին, հուսախաբ անելով ու դավաճանելով իր մարտական ընկերներին, որոնք դժվարին պահին անվերապահորեն կանգնեցին նրա կողքին, ինչպես նաև մեր ժողովրդին, որ միանշանակորեն, անվարան կանգնեց մեր պետականության միջնաբերդ, հայոց բանակի թիկունքին։

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատալու Փաշինյանի որոշումը ռազմական դրության պայմաններում ոչ միայն հակասում է Սահմանադրության 155 հոդվածի 3-րդ կետին, այլև փորձ է սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով իշխանությունը ուզուրպացնելուն և բանակը վերջնականապես կազմաքանդելուն։

Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայոց բանակում եղել են, կան ու կլինեն հայրենիքին անմնացորդ նվիրված, սպայի պատիվը հարգող, սեփական խոսքի տեր, գեներալներ ու սպաներ, ինչպիսին են Հայրենիքի ու բանակի նվիրյալներ՝ հայը ու որդի գեներալ գնդապետ Յ. Գ. Խաչատուրովը և գեներալ-մայոր Գ. Յ. Խաչատուրովը։

Անուշավան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից