Հունաստանը նպատակ ունի բացվել զբոսաշրջիկների առջև մինչև մայիսի 14-ը

Հունաստանը նպատակ ունի բացվել զբոսաշրջիկների առջև մինչև մայիսի 14-ը։ Այս մասին, Greek City Timesի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարի Թեոհարիսը, ասելով, որ զբոսաշրջիկները մուտքի համար պետք է տրամադրեն ամբողջական պատվաստումների ապացույցներ, Covid-19 հակամարմիններ կամ բացասական թեստ:

Աթենքի Ակրոպոլիսի թանգարանից ելույթ ունենալով «ITB Berlin» զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում, Թեոհարիսն ասել է, որ երկիրը «ավելի քան լավատես է» և «պատրաստ» ընդունել այցելուներին:

«Մենք թարմացնում ենք նախորդ տարվա առողջապահական արձանագրությունները՝ հաշվի առնելով նախորդ տարվա կուտակված փորձը: Այս արձանագրությունները հաշվի առնելով` մենք ձգտում ենք բացվել մինչև մայիսի 14-ը»,- ասել է նախարարը, որի երկրի համար զբոսաշրջությունը եկամտի կարևորագույն ոլորտներից է։

Հիշեցնենք` Էգեյան ավիաուղիները հայտարարել էր, որ մարտի 31-ից կվերսկսեն թռիչքները Աթենքից դեպի Երևան։