Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չի սրվի. ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, Ռուսաստանը շահագրգռված է, որ իրավիճակն այնտեղ հնարավորինս շուտ կարգավորվի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Դիտարկում ենք դա որպես Հայաստանի ներքին գործը: Մենք չենք միջամտում գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, և չենք սատարում որևէ մեկին: Ցանկանում ենք, որ իրավիճակը շուտափույթ կարգավորվի, քանի որ դա բխում է մեր բոլորի շահերից»,- ասել է Ռուդենկոն:

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չի սրվի:

«Հույս ունենք, որ գործը դրան չի հասնի»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին: