Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մենք ԱԱԾ չունենք, հակառակը` այն գործում է ՀՀ ազգային անվտանգության դեմ. 2

Սկիզբը` այստեղ 

1920թ. դեկտեմբերի 6-ին ստեղծված Արտակարգ հանձնաժողովին (ЧК, ՉԵԿԱ) պատժիչ քաղաքականության գործիքի վերածվելու, բռնաճնշումների համար շատերն են ատել ու նրանից վախեցել, 1954թ. մարտի 13-ին ստեղծված Պետական անվտանգության կոմիտեից (ՊԱԿ) և՛ վախեցել են (հիմնականում անցյալի իներցիայով), և՛ հարգել նրան:

1978-1988 թթ. (Մարիուս Յուզբաշյանի ղեկավարության շրջանում), 1988-1991 թթ. (Վալերի Բադամյանցի ղեկավարության շրջանում) ՊԱԿ-ի, ինչպես նաև ՊԱԿ-ի վերանվանումից հետո ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության (Հուսիկ Հարությունյանի, Վալերի Պողոսյանի, Էդուարդ Սիմոնյանցի ղեկավարության շրջանում), հետագայում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության (Սերժ Սարգսյանի ղեկավարության շևջանում), ՀՀ ազգային անվտանգության ծառայության (Գորիկ Հակոբյանի ղեկավարության շևջանում) նշված կառույցների նկատմամբ հասարակության մեծ մասի վերաբերմունքը եղել է հարգալից, որոշներինը նույնիսկ` ակնածական:

Այսօր «ԱԱԾ» կոչվածից ոչ վախենում են, ոչ էլ նրան հարգում, մնացել է միայն ատելությունը` դավաճանի կամակատարն ու գործիքը լինելու համար:

Ինչպես արդեն նշել ենք, ծանոթանալով «ԱԱԾ» կոչվածի ս. թ. մարտի 7-ի պարզաբանմանը , դարձյալ համոզվեցինք, որ ազգային անվտանգության ծառայություն չունենք, հակառակը` այն գործում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ: Անշուշտ, ոչ միշտ, ոչ բոլոր դեպքերում, բայց կան այդպիսի դրսևորումներ:

Դավաճան Նիկոլն իսկապես վերացրել է Ազգային անվտանգության ծառայությունը, նախկին ԱԱԾ-ից ՀՀ ազգային անվտանգությանը ծառայելու առումով մնացել են միայն փշրանքներ, եթե նույնիսկ մնացել են… Ահա թե ԱԱԾ-ի ոչնչացման կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում ինչ է գրել  ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող, Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ, բլոգեր, «Զորակն» հիմնադրամի հիմնադիր, «ArmenianHouse.org» նախագծի տնօրեն Կարեն Վրթանեսյանը.

«Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ

Ա. 3 տարուց էլ քիչ ժամանակում կառույցում պետք է 6 տնօրեն փոխել։ Ընդ որում տնօրեններից մեկն էլ 6 ամիս պետք է ժ/պ կարգավիճակով լինի, որպեսզի որևէ ծրագիր չկարողանա կազմել կամ իրագործել։ Անհրաժեշտ է ծառայությունը սահմանափակել 24-ժամյա «Երկիր՝ Հայկական Ժամանակ» ցիկլով, անդադար ցնցումներով ու սկանդալներով։ Ծառայության արագ փոփոխվող ղեկավարները նույնիսկ չեն հասցնի ամբողջ ծավալով իրենց գործին ծանոթանալ, է՛լ ուր մնաց՝ արդյունավետ աշխատել։

Բ. Լծել ԱԱԾ-ին Նիկոլի անձնական շահերի առաջխաղացման և պաշտպանության գործին։

Գ. Բարոյալքել ԱԱԾ-ի հայրենասեր, պարտքի զգացում ունեցող և իրենց գործին նվիրված սպաներին անընդհատ անօրինական հրամաններով, անիմաստ քաշքշոցներվ (ֆեյքաորսեր, վհուկաորսեր և այլն), իսկ ամենասկզբունքայիններին ստիպել, որ հեռանան ծառայությունից, ով էլ մնա՝ բարոյապես փչացնել, դարձնել հանցակից։

Դ. Ունենալ լրիվ պարալիզացված, ավիրված կառույց»։

Ըստ «ԱԱԾ» կոչվածի 07.03.2021թ. պարզաբանման, «ՀՀ  ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է»:

Եթե վերոնշյալ պաշտոնական հավաստումն ընդունենք ի գիտություն, ապա պետք է համարենք, որ հակասահմանադրական, հակաօրինական, սխալ ու դավաճանական սահմանազատումը կատարվել է նաև «ԱԱԾ» կոչվածի գիտությամբ, թույլտվությամբ կամ թողտվությամբ, նրա վերահսկողության ներքո ու մասնակցությամբ:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը խոսելով ոչ ճիշտ սահմանազատման մասին, ասել է. «Կոնկրետ այդ GPS-ով որ արել են, հաստատ սխալ է, իսկական քարտեզին չի համապատասխանում։ Գյուղի կեսը վերցրել են մեզանից»։

Պատասխանելով հարցին` սահմանագծման ժամանակ հայկական կողմից ներկայացուցիչներ չե՞ն եղել` հետևելու համար ճիշտ սահմանազատմանը, Շուռնուխի գյուղապետն ասել է. «Մեզնից ներկայացուցիչ եղել է, բայց նրանք ասել են` սա մերն է, պետք է այսպես գնանք, սուսիկ-փուսիկ են եղել։ Ասում են` արդեն որոշված է վերևում»։

«Ես էլ ասեմ երեկ ինչի՞ իշխանական լրատվամիջոցները իրար հերթ չէին տալիս, թե Սյունիքի համայնքների ղեկավարների հարցերը պետք է շտապ լուծվեն,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:- Նրանք խանգարում և խանգարելու են այս դավադիր գործարքի կայացմանը, բացասական են արձագանքում թշնամու ամեն շարժին, խոչընդոտում են Զանգեզուրում ալիևի տնավորվելուն։

44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում։ Թուրքը խրամատ է փորում, բայց քարոզչամեքենան դեռ ասում է` հաղթելու ենք, ֆեյքաբուծարանն էլ կազմ-պատրաստ թիկունքը պահում է։ Չենք սթափվում անգամ այս չարիքի սպառնալիքներից` տեսնելով, որ թշնամին կտոր-կտոր մասնատում է մեր երկիրը։

Եթե ուշքի չգանք, վերջում մնալու է Երևանի հրապարակը, բեմին գոռգոռող կապիտուլյանտը, մի քանի երեսփոխան»։

Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Սյունիքի գյուղերի մոտ, ճանապարհներին, գյուղերի անմիջական հարևանությամբ իրենց ցուցանակներն ու Ադրբեջանի դրոշները դնում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը», իսկ ՀՀ «ԱԱԾ» կոչվածը մեր գլխին լոլոներ է կարդում, ասում, թե «անհանգստանալու առիթներ չկան», «իրավիճակը լիովին վերահսկվում է», հասարակության գլխի տակ փափուկ բարձ է դնում ու ծառայում ոչ թե ՀՀ ազգային անվտանգությանը, այլ թշնամուն:

Արթուր Հովհաննիսյան