Որքա՞ն է վճարում Փաշինյանը իր դասարանցի ոստիկանապետին․ Dejavu

Դեժավյուի տեղեկությունով պատերազմի ավարտից հետո վարչապետը իր մոտ է հրավիրել հրաժարականի դիմում գրած Ոստիկանապետ Վահե Ղազարյանին և նոր առաջարկություն արել։ Փաշինյանը Ղազարյանին խնդրել է չլքել պաշտոնը այդ պատասխանատու ժամանակահատվածում, խնդրել է շարունակել ծառայությունը հատկապես իր անվտանգությունը պահելու մասով։ Նա Ոստիկանապետին զգուշացրել է որ կարող են անսպասելի զարգացումներ լինել և որ շատ կարևոր է իր, և իր ընտանիքի պահպանությունը իրականացվի ամենայն լրջությամբ։

Վարչապետը անկեղծացել է, որ չի վստահում բացի իրենից ոչմեկին, իսկ որպես խրախուսում պայմանավորվել են որ ամիսը կանխիկ 70 000$ կտրամադրի Ղազարյանին, ասելով, թե կարող է այդ գումարն իրեն պահել, կարող է բաժանել, միայն խնդիրը կատարեն բարձր մակարդակով։ Ղազարյանը համաձայնվել է, իսկ ամսեկան վճարումները հանձնարարվել է կատարել Համահայկական հիմնադրամից ստացված և կանխիկացրած միջոցներից։ Թե որքան է, այդ գումարից բաժանում, պարզել չհաջողվեց, ըստ երևույթի նույեմբեր ամսից սկսած վճարումները իրենց նպատակին ծառայում են։