Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ

Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հայաստանի ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների հանդեպ: Ինչպես փոխանցում է NEWS.am-ը, այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Հայաստանի քաղաքացիների հանդեպ միջազգային հետախուզում է (ինչ գծով՝ չի հաղորդվում) հայտարարվել քրեական գործերով, որոնք վերաբերում են սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում «հայկական Զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, օգտագործելով Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների անդամների, լայնածավալ ագրեսիա էր սկսկել ընդդեմ Արցախի և Հայաստանի: Շեշտադրումները տեղափոխելու ապարդյուն փորձի արդյունքում ադրբեջանական իշխանությունները շինծու քրեական գործեր են հարուցում Հայաստանի քաղաքացիների դեմ: