ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատճառով կարող է կազմալուծվել ՀՀ զինված ուժերը

Հավաստի աղբյուրներից LIVEnews.am-ը տեղեկացավ, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբը և Զինված ուժերի գրեթե բոլոր զորամիավորումների հրամանատարները հայտարարել են, որ եթե ծառայությունից ազատվի ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ապա իրենք ևս դիմում կգրեն և դուրս կգան ծառայությունից։

Հասկանո՞ւմ է արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որ իր ոչ ճիշտ որոշման պատճառով հանուն Նիկոլի՝ կարող է կազմաքանդել ՀՀ Զինված ուժերը։