Հիմա գնդակը Օնիկ Գասպարյանի դաշտում է, իսկ նախագահը, հնարավոր է, իր խաղն է խաղում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը

Կապանում ադրբեջանցի զինվորականների շրջայցը, Տավուշում ադրբեջանցիների հայտնվելու և ռուս խաղաղապահների հետ չափագրումներ անելու մասին տեղեկությունները ինչի՞ հետևանք են։ Կապանի հետ կապված ԱԱԾ պարզաբանումից հետո, թե իբրև մեկ ամիս առաջ են տեսագրությունն արել, երբ ռուս խաղաղապահ զինվորների հետ տարածքում դիտարկումներ էին անում, այլ հարցեր առաջացրեցին․ ի՞նչ չափագրումներ, ինչո՞ւ այդ մասին որևէ տեղեկություն չի եղել, ինչո՞ւ տեղի բնակիչներին չեն նախազգուշացնում նման դիտարկոմներ կատարելու մասին, ի վերջո ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներ են ֆիքսվել և այդ դիտարկումներն ի՞նչ նպատակ են հետապնդել։

Այսօրվա ճանապարհների ապաշրջափակման մասին փաշինյանի երբեմնի տեսլականը իր հոդվածներում արդյոք նախապես պլանավորած կապիտուլյացիայի և Հայաստանը Թուրքիայի վասալ դարձնելու նրան տված հանձնառությունների մասին չի՞ վկայում։ Փաստացի այսօր նա իրականացնում է այն, ինչի մասին գրել է իր դեղին մամուլում դեռ տարիներ առաջ՝ թերթի խմբագիր, իսկ հետո ընդդիմություն եղած տարիներին։

ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: ԱԳՆ-ից տեղեկացրել են, թե այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ-Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Մինչդեռ Mediaport թելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, և փաստացի նրան հնարավորություն տրվեց անպատիժ լքել Հայաստանը։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերլուծությունը, ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չդիմեց Սահմանադրական դատարան։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության նպատակները։

Ընդդիմության թավշյա քայլերը որքանո՞վ են արդյունավետ և նպատակային։

Մանրամասները՝ տեսանյութում