Ավստրալիայի առողջապահության նախարարը հոսպիտալացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը հոսպիտալացվել է վարակի կասկածով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 2 օր անց: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ABC հեռուստաալիքին:

Հայտարարության համաձայն՝ Հանթը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով, նրա վիճակը կապված չէ պատվաստման հետ: Նախարարը գիշերը անցկացնելու է հիվանդանոցում` հսկողության տակ:

«Նշվում է, որ նրա վիճակը կապված չէ պատվաստանյութի հետ»,- ասված է հայտարարության մեջ: