Շուշիի հայկական թաղամասի ավերակները

Այսօր հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով հրապարակում եմ  1950-ականների  վերջին նրա Արցախ կատարած այցից մի լուսանկար։ Լուսանկարն արված է Շուշիի հայկական թաղամասերից մեկի ավերակների ֆոնին։ 1920թ․ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից Շուշիի հայությանը կոտորելուց և քաղաքը հրի տալուց հետո, մինչև 1960-ականները դեռևս պահպանվել էին հայկական թաղամասերի ավերակները։ Սա ի գիտություն պատմական հիշողությունից  և մարդկային արժանապատվությունից զուրկ մանկուրտ պատգամավորներին և դրանց ողորմելի կուռքին, որոնք  արդարացնում են ցեղասպանությունը, Շուշին անվանելով «ադրբեջանական քաղաք»։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից