Սա սկանդալ չէ, սա դեկորացիայի փլուզում է. Զախարովան՝ Մեգանի և Հարիի հարցազրույցի մասին

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սասեքսի դուքս և դքսուհի Հարիի և Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցին. «Դիտեցի Հարրիի և Մեգանի հարցազրույցը։

Գիտեք, շատ բան իր տեղն ընկավ՝ հասկանալու համար, թե ինչ է ժողովրդավարությունը՝ ըստ բրիտանական միապետության առանձնահատկությունների: Ահա թե ինչ է հետևում Օփրա Ունֆրիի՝ դուքսի և դքսուհու հետ զրույցից.

Նախ, նույնիսկ բրիտանական էլիտայի առավել պաշտպանված ներկայացուցիչներն իրենց ապահով չեն զգում, եթե իշխող վերնախավի կողմից անընդունելի են:

Երկրորդ, բրիտանական քաղաքական վերնախավը գաղտնի համագործակցում է մամուլի հետ, և մամուլը շահարկում է հասարակական կարծիքը՝ կազմելով համապատասխան ընկալում, որը կարող է սկզբունքորեն չհամընկնել իրականության հետ, նույնիսկ հակասել դրան:

Իմ անունից հավելեմ, որ, փաստորեն, նույնը վկայում են Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նյութերը, որոնք վերջերս են հայտնվել ցանցում: Ցանկացած թեմա, ինչպես հաստատել են Սասեքսները, բրիտանական մեդիա արդյունաբերությունը, իշխանությունների առաջարկով, կարող է փոխել դարձնել ճիշտ հակառակը: Մենք դրա միջով մեկ անգամ չէ, որ անցել ենք՝ Լիտվինենկոյի, Բերեզովսկու, Սկրիպալների, «Սպիտակ սաղավարտների» և այլնի պատմությունների օրինակներով:

Երրորդ, ռասիզմը արմատախիլ չի արվել, և նրա զոհերը ենթարկվում են բռնության:

Սա սկանդալ չէ: Սա դեկորացիայի փլուզում է»,- գրել է Զախարովան։

Նշենք, որ զույգի սկանդալային հարցազրույցում Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ։