Դավաճանի երբեմնի անխափան աշխատող մեխանիզմը կոտրվել է մի քանի տեղից

Դավաճանի երբեմնի անխափան աշխատող մեխանիզմը կոտրվել է մի քանի տեղից։ Անխափան շղթան, որը տվեց իր արդյունքները ներառում էր անկաշկանդ ու անսահման սուտը և «անհայտ» ուժերի անվերապահ աջակցությունը։

Այնպես չէ, որ ստերը սպառվել են կամ դրանք օգտագործելու ցանկությունն է նվազել նիկոլի մոտ։ Ուղղակի դրանք այլևս չունեն առաջվա «ուժը»։ Մարդիկ այլևս գերի չեն ընկնում անհայրենիքի ստերին։

Ցավոք դա եղավ շատ բարձր գնով։ Մենք այլևս գերի ենք իրականության, որում պարտված ու կործանվող հայրենիքն է։ Ճիշտ է, ստերը չեն լսվում, բայց լսվում է չլռող ցավը։

Իրականությանը դիմագրավելու ու այն փոխելու համար պետք է պայքար։ Պայքարը հայրենիքի փրկության համար է: 

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից