Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը։

«Հորդորում ենք վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,- գրված է հայտարարության մեջ։