Մեր ժողովրդի համար կյանքն այլևս երբեք նույնը լինել չի կարող

Հասկանում եմ, որ «կյանքը շարունակվում է» թեզը կենսունակ է, պատմական տեսակետից՝ այլընտրանք չունեցող, իր մեջ պարտավորություն ու առաքելություն ամփոփոխ։

Բայց մեր ժողովրդի համար կյանքն այլևս երբեք նույնը լինել չի կարող։ Քանզի, «ինչ  եղել է, մեռածներին է եղել» մոտեցումը սխալ է։

Որովհետև նահատակվել է 5000 հոգի, բայց այս դավադիր պատերազմում սպանվել ենք մենք բոլորս։

Տղերք, Երևանի փողոցներում «մագերը քոքած», «դինամիկները զլած», «բասերը դղրդացնելով» մի երթևեկեք։

Ամոթ է։ Շատ ամոթ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից