Նոր սկանդալ Վրաստանում․ ընդդիմությունը պահանջում է Ղարիբաշվիլու հրաժարականը

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան պահանջում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»:

«Մինչ արտահերթ ընտրությունները, այդ ստոր մարդը, որ վարչապետ է կոչվում, պետք է հեռանա պաշտոնից», – գրել է Ուգուլավան:

Գրառումն Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում թողել է այն բանից հետո, երբ գաղտնի ձայնագրությունների հետ կապված նոր սկանդալ հասունացավ։

Հիշեցնենք` ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` իրենք գաղտնի ձայնագրություն են ստացել, որում Վրաստանի իշող թիմի ֆորմալ առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու որդի Բերան և Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց` այդ թվում անչափահասի պատժել` սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար:

Ղարիբաշվիլու հրաժարականը պահանջում է  նաև մեկ այլ ընդդիմադիր` «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն:

Նա կարծում է, որ Բերա Իվանիշվիլու և Ղարիբաշվիլու զրույցը կազմակերպված ծանր հանցագործության տարրեր է պարունակում: Կուսակցությունը պահանջում է հեղինակավոր միջազգային ինստիտուտների մասնակցությամբ հետաքննություն սկսել, իսկ վարչապետն ու պետական անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական տան:

«Առաջընթաց և ազատություն» ընդդիմադիր ուժի ղեկավար Կախա Օքրիաշվիլին ևս այն կարծիքին է, որ նոր ձայնագրությունները հիմք են արտահերթի համար, այլևս հանրաքվեի ժամանակը չէ: