Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում և համապատասխան իրավական ընթացակարգեր

Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի անցկացնում։

Ռազմական նոր իրողությունների պայմաններում զորակոչ, մարտական հերթապահության նախապատրաստում և հերթափոխ, ուսումնական գործընթաց։ Մի խոսքով, ակտիվ անցուդարձ։

Հետպատերազմական փուլում, յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան՝ վերևում թվարկածս թեմաները միայն հերիք են առանձին ուսումնասիրությունների առարկա դարձնելու, քննարկելու, բանավիճելու և փոփոխություններ առաջարկելու համար։

Սակայն երկրի վիճակը, օրակարգ փոխելու առաջնահերթությունը մեզ անընդհատ ստիպում է այդ փոփոխությունները դիտարկել մեկ հարցի կոնտեքստում՝ վարչապետի և նրա քաղաքական թիմի հեռացման։

Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում և համապատասխան իրավական ընթացակարգեր։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։