Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր հանդիպել եմ «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար:
Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ»:
Տեսանյութն՝ այստեղ