Գյուղի կեսը վերցրել են, սխալ սահմանազատում են արել. Շուռնուխի համայնքապետ․«Հրապարակ»

«Հակառակորդի հետ միջադեպեր, նման բաներ չկան, ժողովուրդն են էլի, ստիպված էլի»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, որ հիմնականում անասնապահության հետ կապված խնդիրներ կան, քանի որ ձորը, որտեղ անասունների համար արոտավայր էր ծառայում, այժմ թշնամու վերահսկողության տակ է։

Նա նաեւ խոսեց ոչ ճիշտ սահմանազատման մասին. «Կոնկրետ այդ GPS-ով որ արել են, հաստատ սխալ է, իսկական քարտեզին չի համապատասխանում։ Գյուղի կեսը վերցրել են մեզանից»։

Հարցին` սահմանագծման ժամանակ հայկական կողմից ներկայացուցիչներ չե՞ն եղել` հետեւելու համար ճիշտ սահմանազատմանը, Արշակյանը տվեց դրական պատասխան. «Մեզնից ներկայացուցիչ եղել է, բայց նրանք ասել են` սա մերն է, պետք է այսպես գնանք, սուսիկ-փուսիկ են եղել։ Ասում են` արդեն որոշված է վերեւում»։

Նա նաեւ նշեց, որ տները կորցրած բնակիչների համար նոր տներ կառուցելու պլանը նախագծային փուլում է։ Նաեւ իրենց տները կորցրած բնակիչներին 300 հազարական դրամ է տրամադրել պետությունը, ամսական նաեւ գումարներ կստանան։