Ադրբեջանցիները մոտեցել են հայ երիտասարդներին և պահանջել դուրս գալ բարից. ծեծկռտուք. ՌԴ Տոմսկում (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում ադրբեջանցիները ծեծի են ենթարկել հայ երիտասարդների՝ ազգային ատելությամբ պայմանավորված: Ծեծի ենթարկված երիտասարդների քույրը՝ Տիգրանուհի Մելքոնյանը ներկայացրել է միջադեպից մանրամասներ:

«Այդ բարում ծեծել են իմ եղբայրներին, որոնցից մեկին վիրահատել են, քանի որ նա ունեցել է ծնոտային կոտրվածք, մյուս երկու եղբայրներս ունեն մարմնական լուրջ վնասվածքներ և այտոսկրի կոտրվածք»,- ասաց Տիգրանուհի Մելքոնյանը:

Ծեծի ենթարկված երիտասարդների քույրը նաև նշեց՝ ադրբեջանցիները մոտեցել են հայ երիտասարդներին առանց հիմնավորված պատճառի ասել են, որ հայերը լքեն ակումբը:

«Ադրբեջանցիները մոտեցել են այն սեղանին, որտեղ հայեր են նստած եղել ու ջարդել են սեղանին դրված նարգիլեն, ասելով՝ գնացեք այստեղից: Այդ ժամանակ եղբայրներս մոտենում են նրանց և փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչ իրավունքով են պահանջում, որ հայերը դուրս գան այստեղից, ու հենց այդտեղից էլ սկսվում է ծեծկռտուքը, թուրքը եղբորս գցում է գետնին ու ոտքերով խփում»,- ասաց նա:

Տիգրանուհի Մելքոնյանը նաև խոսքի ընթացքում ընդգծեց՝ ադրբեջանցիները խմում էին և ասում՝ Карабах это Азербайджан:

Նա նաև նշեց՝ ադրբեջանցիներից մեկին ձերբակալել են, ընթանում է հետաքննություն, քանի որ երիտասարդներից մեկը բողոք է ներկայացրել ոստիկանություն: