Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են․ մանրամասներ

«Դեժավյուին» հայտնի են դարձել մանրամասներ Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ «Չնայած Մարուքյանը հանդիպումից հետո ասել էր, թե գլխավոր հարցերի շուրջ դեռ կոնսենսուս չկա, բայց իբր կամք կա բանակցությունները շարունակելու։

Մեզ հայտնի է դարձել, որ իրականում Մարուքյանը ստում էր, թե Փաշինյանի հետ ոչինչ չեն պայմանավորվել: Պայմանավորվածություն եղել է, և շատ կոնկրետ: Նիկոլը հորդորել է Էդմոնին, անխնա քննադատել իրեն և գործող իշխանություններին, կառավարությանը, ում ուզի: Ըստ Փաշինյանի, այս պահին ընտրազանգվածի շուրջ 45-50% կողմնորոշված չէ:

Իսկ Էդմոնի վրա ըստ էության դրվում է արթուրբաղդասարյանական ֆունկցիա, իսկ դա, իր հերթին նշանակում է, որ նախ փորձելու են առավելագույնս պոկել ընդդիմության ձայներից, իսկ արդեն հաջողության պարագայում Փաշինյանի հետ կոալիցիա կկազմեն ապագա խորհրդարանում:

Էդմոն Մարուքյանը մեծ խանդավառությամբ պատրաստակամություն է հայտնել կատարել այդ առաջադրանքը և դառնալ այս իշխանության «ամենամոլեռանդ» քննադատը: Փաշինյանը նրան խոստացել է նաև մեդիա և ֆինանսական աջակցություն ամբողջ ընտրարշավի ընթացքում: Պայմանավորվածության մանրամասների և դետալների վերաբերյալ մոտ ապագայում ևս կտեղեկացնենք»,- գրում է թելեգրամյան ալիքը: